Ձագախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձագախոտ
Ձագախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խաչածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիներ
Ցեղ Ձագախոտ
Լատիներեն անվանում
Erysimum
L. (1753)
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ձագախոտ (լատ.՝ Erysimum), դեղնածաղիկ, աղվեսասուսեր, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է Ձագարասունկ, Հորթալեզու, Հուդայածառ, Գրիֆիթի, Ձիակասկ, Ձագախոտ, Ձիաձետ 100-125,

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Erysimum hieraciifolium

ՀՀ-ում՝ 18-20 (մեծ մասը՝ բնաշխարհիկ) տեսակ՝ Ձագախոտ սրածայր (E. cuspidatum), Ձագախոտ ոսկեզօծ (E. aureum), Ձագախոտ կարճապտուղ (E. brachycarpum), Ձագախոտ կարմրակապույտ (E. lilacinum) և այլն։ Տարածված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև ալպյանը։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին, ժայռաճեղքերում, նոսրանտառներում, թփուտներում և այլն։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն ուղիղ է, հիմնականում՝ ճյուղավորվող, բարձրանում է՝ 6-120 սմ՝. Տերևներն ամբողջական են կամ գոգավոր-աղեղնաեզր, երկարավունից մինչև գծանշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին, մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։ Պտուղը պատիճ է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Erysimum 'Bowles Mauve' 01.JPG
Erysimum ‘Bowles Mauve’ - Ձախախոտի տեսակներից մեկի գեղեցիկ ծաղիկը

Հայտնի է 235 տեսակ[1]։ Նրանցից մի քանիսը.

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ (էրիզիմին) և ալկալոիդներ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես սրտային միջոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Буш Н. А. Род 584. Желтушник — Erysimum (Tourn.) L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Н. А. Буш. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1939. — Т. VIII. — С. 92—127. — 696 + XXX с. — 5200 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png