Էվնոմիա կլորատերև
Էվնոմիա կլորատերև | |
Էվնոմիա կլորատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Aethionemeae |
Ցեղ | Տղաբերուկ (Aethionema) |
Տեսակ | Էվնոմիա կլորատերև (A. rotundifolium) |
Միջազգային անվանում | |
Aethionema rotundifolium |
Էվնոմիա կլորատերև (լատին․՝ Eunomia rotundifolia), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]3-15 սմ բարձրությամբ գետնատարած բազմամյա բույս է։ Տերևներն ունեն 6-20 մմ երկարություն, հակադիր են, կոշտավուն, հակաձվաձև կամ կլորավուն, ամբողջաեզր և նստադիր։ Հովանոցանման ողկույզներում գտնվող ծաղիկները գագաթնային են և կարճացած։ Բաժակաթերթերը կարմրավուն են։ Պսակաթերթերը վարդագույն են, 8-10 մմ երկարությամբ։ Պատիճակներն ունեն մոտ 8 մմ երկարություն, 3-4 մմ լայնություն, ձվաձև-երկարավուն են և թեթևակի գոգավոր։ Սռնակի երկարությունը պտղի ժամանակ հասնում է մոտ 1 մմ-ի[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Ապարանի (լեռնագագաթ Քյորօղլի) և Գեղամի (Սպիտակ սար, Ակնասար, Եռաթմբեր, Ակնա լիճ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալն ընգրկում է Մեծ և Փոքր Կովկասյան լեռնաշղթաները[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2950-3400 մ բարձրությունների վրա, ինչպես նաև բարձր լեռների գագաթնամերձ քարաթափվածքներին, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Կովկասի էնդեմիկ բույսերից է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Մեկ պոպուլյացիան գտնվում է «Ռելիկտային կրկես Քյորօղլի լեռան մոտ» բնության հուշարձանի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվնոմիա կլորատերև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվնոմիա կլորատերև» հոդվածին։ |
|
|