Jump to content

Ակնասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակնասար
Ակնասարը Լճասարի կողմից, 09.12.2017 թ.
Տեսակհրաբուխ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԳեղարքունիքի մարզ և Կոտայքի մարզ
ԼեռնաշղթաԳեղամա լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից3258 մետր
Ակնասար (Հայաստան)##
Ակնասար (Հայաստան)

Ակնասար, Ուշթափալար, լեռնագագաթ Հայաստանի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանին, Գեղամա լեռնաշղթայում, Ծաղկաշեն գյուղից 9.5 կմ արևմուտք, Ակնալիճ գյուղից 1 կմ հյուսիս-արևելք։ Ունի 3264 մ բարձրություն (1980-ականների հաշվարկով՝ 3258 մ), ամենաբարձր Եռաթմբերի խմբում։

Ակնասարն իրենից ներկայացնում է հրաբխային երկգագաթ լեռ և հանդիսանում է Գեղամա լեռների կենտրոնական մասում գտնվող գագաթներից՝ ամենաբարձրը Եռաթմբերի խմբում։ Լեռան լանջերը ծածկված են մերձալպյան և ալպյան բազմազան բուսականությամբ։

Լեռան հարևանությամբ՝ 3030 մ բարձրության վրա է գտնվում Ակնա լիճը, որն ունի 0,5 կմ² մակերես[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 7 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 139 — 992 էջ։