Jump to content

Տղաբերուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղաբերուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Aethionemeae
Ցեղ Տղաբերուկ (Aethionema)
W.T.Aiton, 1812

Տղաբերուկ (լատին․՝ Aethionema), բոցաթելուկ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 60 տեսակ։

Հայաստանում՝ 12 (14) տեսակ՝

  • տղաբերուկ խոշորածաղիկ (A. grandfflomm),
  • տղաբերուկ գեղեցիկ (A. pulchellum),
  • տղաբերուկ հայկական (A. armenum),
  • տղաբերուկ եռաջիղ (A. trinervium),
  • տղաբերուկ ծալքավոր (A. diastrophis) և այլն։

Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում (ստորին լեռն, գոտուց մինչև վերինը)։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, հաճախ՝ կրաքարային ժայռերում։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը խիտ կամ նոսր ճյուղավորվող է, բարձրությունը՝ 40 (70) սմ։ Տերևներն ամբողջական են, մերկ կամ մազածածկ։ Ծաղիկներն ակտինոմորֆ (կանոնավոր) են, վարդագույն, սպիտակ, դեղին, կարմիր։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը միաբուն կամ երկբուն, 3-4 կամ 1 սերմանի թևավոր (հազվադեպ՝ անթև), հիմնականում բացվող պատիճակ է։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ գեղազարդիչ են, օգտագործվում են պարտեզագործության մեջ։

Ծաղիկները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 21
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տղաբերուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տղաբերուկ» հոդվածին։