Վիկ ոլոռնանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկ ոլոռնանման
Վիկ ոլոռնանման
Վիկ ոլոռնանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Fabeae
Ցեղ Vicia
Տեսակ Վիկ ոլոռնանման (V. pisiformis)
Միջազգային անվանում
Vicia pisiformis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Վիկ ոլոռնանման (լատ.՝ Vicia pisiformis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

200 սմ երկարությամբ ցողուններով բազմամյա բույս է։ 30-80 մմ երկարությամբ և 20-55 մմ լայնությամբ տերևիկները 3-5 զույգ են, ձվաձև, բութ, ներքևի զույգը ծածկում է տերևակիցները։ Տերևակիցները խոշոր են և միմյանցից տարբերվում են ձևով։ Բեղիկը ճյուղավորված է։ Բազմածաղիկ ծաղկաբույլը գտնվում է երկար ծաղկակրի վրա։ Պսակի գույնը բաց դեղին է։ Դրոշի երակրությունը 12-17 մմ է։ Ունդերը վոլոռանման են, մերկ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն գյուղի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա, անտառում, թփերի մեջ: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6