Միկրոկնեմում մարջանանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկրոկնեմում մարջանանման
Միկրոկնեմում մարջանանման
Միկրոկնեմում մարջանանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Բաբախայիններ (Salicornioideae)
Տրիբա Salicornieae
Ցեղ 'Microcnemum'
Տեսակ Միկրոկնեմում մարջանանման (M. coralloides)
Միջազգային անվանում
Microcnemum coralloides

Միկրոկնեմում մարջանանման (լատին․՝ Microcnemum coralloides), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-10 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Տերևները ռեդուկցված են, թեթևակի ցողունագիրկ և բթացած։ Հասկանման ծաղկաբույլերում գտնվող 1-3 սմ երկարությամբ ծաղիկները շատ մանր են և ունեն բարակ թաղանթային ծաղկապատ։ Ծաղկակից տերևները նման են ցողունայիններին, հիմքում գտնվողները 2-3 ծաղիկներով են։ Բույսն ունի մեկ առէջ։ Սերմերը սև են և կիսակլոր[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ բանավանի, Մասիսի և Բուրաստանի շրջակայքում)։ Տեսակի ընդհանուր արեալը շատ դիզյունկտիվ է։ Հանդիպում է նաև Իսպանիայում և Անատոլիայում (Կոնիա)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-850 մ բարձրությունների վրա, աղակալված ճահիճներում և աղուտներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպռնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։ Ընդգրկված չէ CITES-ի կոնվենցիայի հավելվածում[1]։

Արարատի աղակալված ճահիճը ներկայումս առանձնացված է որպես բնության հուշարձան, սակայն պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկրոկնեմում մարջանանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկրոկնեմում մարջանանման» հոդվածին։