Նրբախոտ թելատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նրբախոտ թելատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խաչածաղկավորներ
Տեսակ Նրբախոտ թելատերև
Լատիներեն անվանում
Leptaleum filifolium


Նրբախոտ թելատերև (լատ.՝ Leptaleum filifolium), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3-15 սմ բարձրության միամյա խոտաբույս է։ Ցողունը հիմքից չռված է։ Տերևները գծային են, թելանման, ամբողջական կամ փետրաձև բաժանված 3-5 մասերի։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը՝ սպիտակ կամ թեթևակի վարդագույն։ Պատիճները գծային են, տափակած, դժվար բացվող, 15-30 մմ երկարության և 2-3 մմ լայնության։ Սերմերը բազմաթիվ են, երկարավուն, երկշար[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Ուրծի և Երախի լեռներ, Վեդի, Երասխ, Արարատ) ֆլորիստիկական շրջանում։ Ընդհանուր արեալը ընդգրկում Արևելյան Նախակովկասը, և Նախիջևանը, ինչպես նաև Հարավարևմտյան և Միջին Ասիան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է հիմնականում ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1100 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, խճոտ լանջերին, կիսանապատային բուսականության կազմում։ Ծաղկում է ապրիլին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքիի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6