Տատասկ թևավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատասկ թևավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ցեղ Գեղավեր (Cirsium)
Տեսակ Տատասկ թևավոր (C. alatum)
Միջազգային անվանում
Cirsium alatum

Տատասկ թևավոր (լատին․՝ Cirsium alatum), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա դեղնականչ մերկ բույս է, որն ունի 20-100 սմ բարձրություն։ Ցողունները ճյուղավորված են, կտրատված-թևավոր։ Տերևները վերևից մանր գորտնուկավոր են։ Զամբյուղներն ունեն երկար կոթեր և սովորաբար գտնվում են նոսր հուրարանաձև-վահանիկանման ծաղկաբույլերում։ Ծածկոցի թերթերը եզրերից թեթևակի ոստայնանման մազոտ են, գագաթին փշով և ունեն 0,5-1 մմ երկարություն։ Պսակը վարդագույն է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում և Արարատավանի շրջակայքում։ Աճում է նաև Նախակովկասում, Արևելյան Կովկասում և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից մոտ 800 մ բարձրության վրա, աղակալված ճահիճներում։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-նոյեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

ՀՀ Կառավարության 2008 թվականի որոշումով Արարատի աղակալված ճահիճները ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատասկ թևավոր» հոդվածին։