Ասպլեն Վորոնովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասպլեն Վորոնովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Ձիաձետներ (Equisetopsida)
Ենթադաս Polypodiidae
Կարգ Բազմոտիկներ (Polypodiales)
Ենթակարգ Aspleniineae
Ընտանիք Aspleniaceae
Ցեղ Լեզվապտեր (Asplenium)
Տեսակ Ասպլեն Վորոնովի (A. woronowii)
Միջազգային անվանում
Asplenium woronowii

Ասպլեն Վորոնովի (լատ.՝ Asplenium woronowii Christ), ասպլենազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճղարմատավոր, բազմամյա բույս է։ Բարձրությունը հասնում է մոտ 20 սմ-ի։ Վայրի թիթեղը փափուկ է, կաշեկերպ, անփայլ-կանաչ, երկարավուն նշտարաձև։ Կոթունը թիթեղին հավասար է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Լոռու (Սպիտակի, Բազումի լեռնաշղթաներ) և Զանգեզուրի (Կապանի) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Արևմտյան Կովկասում, Հարավարևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Թուրքիայում[1]։

Էկալոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 900-2500 մ բարձրությունների վրա, անտառների քարքարոտ տեղերում, ժայռերի միջև[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է 3 աճելավայրեր, որոնցից մեկը գտնվում է զգալի հեռավորության վրա։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին աճելավայրի պայմանների փոփոխության հետ կապված սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6