Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է։ Շիրակի, Երևանի, Դարեղեգիսի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում hայտնի են 12 պոպուլյացիաներ։ Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Շատ պոպուլյացիաների համար, կապված դժվարացած սերմային բազմացման, աճելավայրերի կորստի, գյուղատնտեսական և բնակելի կառույցների ստեղծման և անասունների կողմից տրորման հետ, առկա է սպառնալիք։ Հայկական պոպուլյացիան սահմանակից է Թուրքիայում, Նախիջևանում և Իրանում աճող բազմաթիվ պոպուլյացիաների հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։