Գազ խառն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ խառն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ խառն (A. commixtus)
Միջազգային անվանում
Astragalus commixtus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Գազ խառն (լատին․՝ Astragalus commixtus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 10 սմ բարձրությամբ, կարճ ցցված մազիկներով խիտ ծածկված, միամյա բույս է։ Տերևներն ունեն 2-7 սմ երկարություն։ 3-7 զույգ տերևիկները բթացած գագաթով են կամ հազիվ նկատելի փորվածքով։ Ծաղկաբույլը 1-5 ծաղիկներով է, պսակը՝ բաց մանուշակագույն։ 1-3 սմ երկարությամբ, 3 մմ լայնությամբ գծային տերևները մանգաղաձև կորացած են, թեքված կտուցով և կարճաթավոտ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երախի լեռնաշղթայի արևմտյան ծայրամասում)։ Աճում է նաև Նախիջևանում, Անատոլիայում, Հարավարևմտյան և Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում և Պակիստանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա, կավոտ, խճաքարոտ լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում՝ ապրիլ-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասում տեսակը գտնվում է իր ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում։ Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսոը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երախի լեռնաշղթայի վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ խառն» հոդվածին։