Խոլորձ կետավոր
| Խոլորձ կետավոր | |
Խոլորձ կետավոր | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
| Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
| Ենթաընտանիք | Խոլորձայիններ (Orchidoideae) |
| Տրիբա | Orchideae |
| Ենթատրիբա | Orchidinae |
| Ցեղ | Խոլորձ (Orchis) |
| Տեսակ | Խոլորձ կետավոր (O. punctulata) |
| Միջազգային անվանում | |
| Orchis punctulata | |
Խոլորձ կետավոր (լատիներեն՝ Orchis punctulata), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]30-50 սմ բարձրությամբ, ամբողջական պալարներով, գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Ծաղկակիցները սերմնարանից զգալիորեն կարճ են։ Ծաղիկները դեղնավուն են։ Ծաղկապատի արտաքին մասերը առաջացնում են 9-11 մմ երկարությամբ, ներսում մուգ պուտերով սաղավարտ։ Շուրթը հիմքում ունի մուգ գույնի ծծիչներ, խոր-եռաբլթակ, 2 գծային եզրային բլթակներ և խոշոր երկու մասից կազմված միջին բլթակ։ Խթանը ներքև ուղղված է և սերմնարանի կեսին հավասար երկարությամբ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է Զանգեզուրի (Թասի լեռնանցք, «Շիկահող» պետական արգելոց) և Մեղրու (Վահրավար, Շվանիձոր) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Անդրկովկասում, Թալիշում, Արևելյան միջերկրածովյան ավազանի երկրներում, Ղրիմում և Արևմտյան Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1000-2000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև նոսր անտառներում, թփերի մացառուտներում և անտառների խոնավ բացատներում։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է, քանի որ հայկական պոպուլյացիաները սահմանակից են Ադրբեջանի և Իրանի պոպուլյացիաների հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված է որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։
Պոպուլյացիայի մի մասը աճում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ կետավոր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ կետավոր» հոդվածին։ |
|
|