Նոնեա բազմագույն
Նոնեա բազմագույն | |
![]() Նոնեա բազմագույն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Boraginales |
Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
Ենթաընտանիք | Գաղտրիկայիններ (Boraginoideae) |
Ցեղ | Nonea |
Տեսակ | Նոնեա բազմագույն (N. polychroma) |
Միջազգային անվանում | |
Nonea polychroma |
Նոնեա բազմագույն (լատիներեն՝ Nonea polychroma), գողտրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
35 սմ բարձրությամբ, կոշտ թավոտությամբ երկամյա կամ բազմամյա բույս է։ Ցողունները բազմաթիվ փռված կամ բարձրացող է։ Ծաղկաբույլը պտղի ժամանակ երկարացող է։ Տերևները կանաչավուն են, նստադիր, նշտարաձև և սուր։ Բաժակն ունի 5 մմ երկարություն։ Ծաղիկները բազմաթիվ են, որոնք ներսից դեղնավուն են, դեպի վերև՝ վարդագույնից կապույտի փոխվող։ Պտուղները մանր են և երիկամաձև[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Խոր Վիրապ, Արարատ, Վեդի, Երասխի լեռնաշղթայի կիրճ)։ Աճում է նաև Անատոլիայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր քարքարոտ լանջերն և կիսաանապատներում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանում հայտնաբերվել է 2002 թվականին։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երախի լեռնաշղթայի վրա[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|