Ոզնասունկ փշոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոզնասունկ փշոտ
Hericium erinaceum on an old tree -UK.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տեսակ Ոզնասունկ փշոտ
Լատիներեն անվանում
Hericium erinaceum
Հատուկ պահպանություն

Ոզնասունկ փշոտ (լատ.՝ Hericium erinaceum), Hericiaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

25 սմ տրամագծով, երբեմն երկարավուն, նստած կարճ ոտիկի վրա կամ կպած բնափայտին, երիտասարդ վիճակում սպիտակ, վարդագույն երանգով, կլորավուն կամ տանձաձև պտղամարմինները միամյա են, աճում են խոշոր խմբերով, մակերեսը չոր վիճակում դեղին է, գորշավուն, եզրերի մոտ պատված կոշտ, ծռմռված փշաձև ելուստներով։ Թարմ վիճակում պտղամիսը մսալի է, սպիտակ, չորանալուց հետո՝ դեղնավուն: Հիմենոֆորը փշաձև է: Փշերը երկար են, սպիտակ, վարդագույն երանգով, չորանալուց՝ գորշավուն, գլանաձև, սրածայր, ուղիղ կամ ծռմռված: 5-7 x 4,5-6 մկմ, լայն էլիպսաձև կամ գնդաձև սպորները յուղի կաթիլով են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան): Եվրոպական մի շարք երկրներում ունի լայն տարածում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկ և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջան[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է 1000-1400 մ բարձրությունների վրա, հանդիպում է կաղնու և հաճարենու կենդանի բների, կոճղերի վրա, լայնատերև անտառներում, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Քսիլոտրոֆ է: Երիտասարդ պտղամարմիններն ուտելի են[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6