Գազ թավոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գազ թավոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ թավոտ (A. eriopodus)
Միջազգային անվանում
Astragalus eriopodus

Գազ թավոտ (լատ.՝ Astragalus eriopodus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, գիպսասեր խոտաբույս է, որը ծածկված է երկար, ցցված և պարզ մազիկներով։ Ցողունների բարձրությունը 17-50 սմ է, ճյուղավորված են։ Տերևները 6-12-ական զույգերով են, կլոր-էլիպսաձև, վերևից մերկ են, իսկ ներքևից՝ խավոտ։ Ծաղկաբույլը ծաղկաթափից հետո ձգվող է և նոսրացող: Պսակը կարմիր-մանուշակագույն է, ունդը՝ ոտիկով և երկարավուն-ձվաձև[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Երևանի (Լեռնագագաթ՝ Երանոս, Զովաշեն և Գառնի գյուղերի միջև) և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում: Աճում է նաև Հարավարևելյան Անատոլիայում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, գիպսակիր լանջերին, տափաստաններում և ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայտնի են երկու պոպուլացիաներ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6