10-30 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Ծաղկաբույլը նոսր է, գլխիկանման, 8-20 ծաղիկներով։ Բաժակը կանոնավոր է համարյա մերկ, վերին 2 ատամիկը շատ կարճ է ներքևի երեքից։ Պսակը մանուշակագույն է, ծաղկելուց մուգ դարչնամանուշակագույն։ Դրոշի երկարությունը 9-11 մմ է[1]։
Խոցելի տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։