Ծովակաղամբ հայկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծովակաղամբ հայկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Brassiceae
Ցեղ Crambe
Տեսակ Ծովակաղամբ հայկական (C. armena)
Միջազգային անվանում
Crambe armena
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Ծովակաղամբ հայկական (լատ.՝ Crambe armena), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բոլորովին մերկ բույս է, որն ունի մինչև 60 սմ բարձրություն: Ցողունները բարակ են, ճյուղավորված: Արմատամերձ տերևները հակաձվաձև, ատամնաեզր, կարճ կոթուններով են: Պսակաթերթերի երկարությունը հասնում է 3,5-4 մմ-ի, սպիտակ են: Պատիճակները չբացվող են, երկանդամ, ստորինը նման է կարճ ծաղկակոթի և առանց սերմի է, իսկ վերինը մեկ սերմով է, խոշոր, գնդաձև կամ ձվաձև[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Շիրակի (Արեգ գյուղի շրջակայք) և Երևանի (Գոռավան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավային Անդրկովկասը[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, կավոտ լանջերին, կիսաանապատներում: Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի են երկու լոկալիտետներ, իսկ Նախիջևանում` մեկ: Տարածման բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Արեալը խիստ մասնատված է: Տեսակին տնտեսական գործունեության հետևանքով սպառնում է անհետացում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Աճելավայրերից մեկը պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում, որն ընդգրկված է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմաններում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6