Սոխ Դերդերիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոխ Դերդերիանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Սոխայիններ (Allioideae)
Տրիբա Allieae
Ցեղ Սոխ (Allium)
Տեսակ Սոխ Դերդերիանի (A. derderianum)
Միջազգային անվանում
Allium derderianum

Սոխ Դերդերիանի (լատին․՝  Allium derderianum Regel), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկը գրեթե գնդաձև է՝ 1-1,5 սմ, արտաքին կեղևը՝ մոխրագույն, թղթանման։ Ցողունը հաստ է՝ 5-10 սմ բարձրությամբ և մինչև կեսը հողի մեջ խրված։ Սոխուկավոր, գեղազարդային բույս է, որն ունի 5-10, երբեմն 15 սմ բարձրություն։ Ծաղկաբույլը լայն փնջաձև է, երբեմն կիսագնդաձև, սակավածաղիկ է։ Ծաղկապատը կարող է լինել աստղաձև կամ լայն–ձագարաձև, մասերը՝ գծային, սպիտակավուն կամ վարդագույն, ծիրանի–մանուշակագույն ջղով։ Տերևները գծային են։ Ոչ հասուն տուփիկը երկու անգամ կարճ է ծաղկապատյանից[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Բագրուշատի լեռնաշղթա, լեռնագագաթներ՝ Կապուտջուղ, Խուստուփ, Բաղացսար)։ Աճում է նաև Նախիջևանում (լեռնագագաթ՝ Սոյուխ), Հյուսիսային և Արևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է այպյան գոտում՝ ծովի մակերևույթից 2700-3400 մետր բարձրությունների վրա ժայռոտ, քարքարոտ–խճաքարոտ տեղերում, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոս ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված էր որպես հազվագյուտ տեսակ։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։ Անհրաժեշտ է իրականացնել պոպուլացիայի վիճակի մոնիթորինգ[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխ Դերդերիանի» հոդվածին։