Լոմատոգոնիում կարինտյան
Լոմատոգոնիում կարինտյան | |
![]() Լոմատոգոնիում կարինտյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
Ընտանիք | Բոգազգիներ (Gentianaceae) |
Ցեղ | Lomatogonium |
Տեսակ | Լոմատոգոնիում կարինտյան (L. carinthiacum) |
Միջազգային անվանում | |
Lomatogonium carinthiacum |
Լոմատոգոնիում կարինտյան (լատ.՝ Lomatogonium carinthiacum), բոգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
10-15 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Ցողունները հիմքից բազմաթիվ են, բարակ։ 1 սմ երկարությամբ ցողունային տերևները ավելի մեծ են, քան ամենաներքևի տերևները։ Ծաղիկները միայնակ են, երկար ծաղկակոթերով, դժգույն երկնագույն[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Գեղամի (Գեղամի լեռնաշղթա) և Զանգեզուրի (Որոտան գետի վերնագավառ, Գորիսի շրջակայք և լեռնագագաթ Կապուտջուղ) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը բացի Հայաստանից հանդիպում է Նախակովկասում, Ադրբեջանում, Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Միջին և Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, ծովի մակարդակից 2600-3300 մ բարձրությունների վրա, ճահճացած և գերխոնավ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոցելի տեսակ է։ Հայտնի է չորս պոպուլյացիաներ։ Քանի որ տեսակի հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում՝ կապված կլիմայի, աճելավայրերի և պայմանների փոփոխության հետ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|