Օշան Թամամշյանի
| Օշան Թամամշյանի | |
Օշան Թամամշյանի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
| Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
| Ենթաընտանիք | Salsoloideae |
| Տրիբա | Salsoleae |
| Ցեղ | Օշան (Salsola) |
| Տեսակ | Օշան Թամամշյանի (S. tamamschjanae) |
| Միջազգային անվանում | |
| Salsola tamamschjanae | |
Օշան Թամամշյանի (լատին․՝ Salsola tamamschjanae), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաց կանաչ, սպիտակավուն ակոսավոր ցողուններով, հիմքից ճյուղավորված միամյա բույս է։ Տերևները մերկ են, փշոտ, թելանման-գծային։ Ծաղկապատի մասերը նշտարաձև են, ունեն 2,8-3,8 մմ երկարություն, գագաթում սուր են, պտղի ժամանակ՝ մեծ, բաց դարչնագույն, թաղանթային թևերով, պարզորոշ դուրս ցցված մուգ ջղերով։ Սերմի տրամագիծը 3 մմ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմավիր, Գոռավան, Երասխ, Երևան, Զվարթնոց)։ Աճում է նաև Նախիջևանում (Օրդուբադ, Ջուլֆա) և Արևմտյան Իրանում (Ուրմիա լճի ավազան)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1000 մ բարձրությունների վրա, անապատում և կիսաանապատում, ավազային հողերում, երրորդական դարաշրջանի գիպսակիր կարմիր կավերի վրա։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-նոյեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակաերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից է պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան Թամամշյանի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան Թամամշյանի» հոդվածին։ |
|
|