Jump to content

Սռնալրջուն սրտապտուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սռնալրջուն սրտապտուղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Ցեղ Sameraria
Տեսակ Սռնալրջուն սրտապտուղ (S. cardiocarpa)
Միջազգային անվանում
Sameraria cardiocarpa

Սռնալրջուն սրտապտուղ (լատին․՝ Sameraria cardiocarpa), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

25-35 սմ բարձրությամբ, ճյուղավորված ցողուններով, թխակապույտ, միամյա մերկ բույս է։ Ցողունային տերևները լայն-նշտարաձև են, հիմքում ունեն խոր-սրտաձև լայն ականջուկներ, որոնցից արմատամերձերը երկարավուն-նշտարաձև են։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը՝ դժգույն դեղին։ Պտուղը՝ չբացվող, կլորավուն-ձվաձև, հիմքում՝ սրտաձև, գագաթում՝ թեթևակի գոգավոր, եզրերից կարերի ուղղությամբ նեղ, թեքված, սեպաձև ատամիկներով պատիճակ է[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի, Չայքենդ)։ Հանդիպում է նաև Արևելյան Նախակովկասում և Միջին Ասիայում[1]։

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1500 մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր լանջերին, տափաստաններում և ֆրիգանոիդներում։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հանդիպում է մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված տնտեսական գործունեության հետ, սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.