Վիշապագլուխ Ռուշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիշապագլուխ Ռուշի
Վիշապագլուխ Ռուշի
Վիշապագլուխ Ռուշի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Տրիբա Mentheae
Ցեղ Dracocephalum
Տեսակ Վիշապագլուխ Ռուշի (D. ruyschiana)
Միջազգային անվանում
Dracocephalum ruyschiana

Վիշապագլուխ Ռուշի (լատ.՝ Dracocephalum ruyschiana), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը Հայաստանում հանդիպում է հինգ ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակի գոյության համար ուղղակի սպառնալիքը բացակայում է։ Նրա բնակության շրջանի մակերեսը կարող է կրճատվել, քանի որ այն աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող տարածքներում: Տեսակի տարածման հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, այդ պատճառով էլ սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6