Jump to content

Բորակաթուփ Շոբերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորակաթուփ շոբերի
Բորակաթուփ շոբերի
Բորակաթուփ շոբերի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Բորակաթփազգիներ (Nitrariaceae)
Ցեղ Բորակաթուփ (Nitraria)
Տեսակ Բորակաթուփ շոբերի (N. schoberi)
Միջազգային անվանում
Nitraria schoberi
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Բորոկաթուփ Շոբերի (լատին․՝  Nitraria schoberi ), զուգատերևազգիների ընտանիքից եկած նոսր պսակով տերևաթափ թուփ։

Փշոտ ճյուղերով, 0,5-1 մ բարձրությամբ թուփ։ Ունի հերթադիր տերևներ, պարզ, ամբողջաեզր, սրծայր, մսալի տերևակիցներով, երկարավուն թիաձև կամ ձվաձև 1-2,2 սմ երկարությամբ և 0,2-0,5 սմ լայնությամբ։ Ծաղկում է մայիսին, իսկ պտուղները հասունանում են հուլիս- օգոստոս ամիսներին։ Բնափայտը ունի մուգ դարչնագույն բնամիջուկ և նուրբ, դեղնավուն արտաբնափայտ։

Հիմնականում տարածված է Կովկասում, Ղրիմում, Արևմտյան Չինաստանում, Մոնղոլիայում, Արևմտյսն Սիբիրում և Իրանում։ Աճում է չոր լանջերի վրա, աղոտ հողերում։

Բույսի դիմացկանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ չորադիմացկուն է և շոգադիմացկու, բավականին լուսասեր է։ Որպես ամենահնագույն և հազվադեպ հանդիպող տեսակ, պահպանության մեջ խիստ կարիք է զգում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ.Հ.Հարությունյան- Քո շրջապատի թփերը, Երևան 1984 թվական

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորակաթուփ Շոբերի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորակաթուփ Շոբերի» հոդվածին։