Բորակաթուփ
Գիտական դասակարգում | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Nitraria
L., 1759
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Բորակաթուփ Շոբերի | ||||||||||||
|
Բորակաթուփ (լատ.՝ Nitraria), բորակաթուփազգիների ընտանիքի թփուտների ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բորակաթուփ Շոբերի (N. schoberi)։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունը փռված է, խիստ ճյուղավորվող, փշոտ, սպիտակակեղև, բարձրությունը՝ 30-200 սմ։ Տերևները փնջերով են, նստադիր, երկարավուն՝ բութ գագաթով, հիմքում՝ նեղ։ Ծաղկաբույլը խխունջաձև է, ծաղիկները՝ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը հատապտղանման, նարնջագույն կամ մուգ կարմիր, միասերմ կորիզապտուղ է։ Պարունակում է ալկալոիդևեր։ Ցողուններից կարելի է ստանալ սոդա։ Պտուղը քաղցր է և ուտելի։ Լավորակ կեր է նաև տարբեր կենդանիների, սողունների և թռչունների համար։
Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է Արմավիրի (Երասխավան, Արազափ գյուղերի շրջակայքում) և Սյունիքի (Արաքս գետի մերձափնյա որոշ հատվածներում) մարզերում։ Աճում է բլրակածածկ աղուտներում, գետերի և առվակների աղակալած ափերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |