Հացհամեմ աստղաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացհամեմ աստղաձև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Հացհամեմ (Trigonella)
Տեսակ Հացհամեմ աստղաձև (T. astroides)
Միջազգային անվանում
Trigonella astroides

Հացհամեմ աստղաձև (լատին․՝ Trigonella astroides), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-15 սմ բարձրությամբ, բարակ, հիմքից ճյուղավորված ցողուններով, միամյա բույս է։ Ծաղկաբույլը հովանոցանման է, 1 սմ երկարությամբ ոտիկի վրա, 3-8 հատ ծաղիկներով։ 4-5 մմ երկարությամբ պսակը դեղին է։ 10-20 մմ երկարությամբ և 1 մմ լայնությամբ ունդերը հորիզոնական աստղաձև դասավորված են, ուղիղ կամ թեթևակի կորացած[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Երևանի (Քաղցրաշեն գյուղի շրջակայք), Դարեղեգիսի (Եղեգնաձոր շրջակայք) և Մեղրու (Նյուվադի գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Արևելյան միջերկրածովյան ավազանում, Հարավարևմտյան Ասիայում, Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարակից 600-1300 մ բարձրությունների վրա, ստորին լեռնային գոտում, չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի են երեք ոչ մեծ պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։

Պահպանության գործողություններ չեն իրականցվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.