Հացհամեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացհամեմ,այծառվույտ
Trigonella
Կապույտ հացհամեմ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Հացհամեմ ,այծառվույտ
Լատիներեն անվանում
Trigonella
Trigonella L.

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Հացհամեմ,այծառվույտ, (լատ.՝ Trigonella), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, հազվադեպ՝ բազմամյա, կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 130 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 17 (18) տեսակ՝ հացհամեմ երկնագույն (T. coerulescens), հացհամեմ գլխիկավոր (T. capitata), հացհամեմ թրաձեվ (T.gladiata), հացհամեմ բարակ (T. tenuis) և այլն։ Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձրությունը 5-70 սմ է։ Տերևները եռմասնյա են։ Ծաղիկները Երկնագույն են, սպիտակ, դեղին՝ հովանոցանման կամ գլխիկավոր ողկույզներում կամ տերևածոցերում։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը քթիկով միասերմ կամ բազմասերմ ունդ է։ Սերմերը հարթ են կամ կնճռոտ։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ամինաթթուներ, սապոնիններ, եթերայուղեր, ալկալոիդներ, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են լեղապարկի, ստամոքսի, թոքերի, մաշկ, և այլ հիվանդությունների դեպքերում։ Գլխիկավոր հացհամեմը հանդիպում է Արմավիրի մարզում (Լեռնուղի գյուղի շրջակայքում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասում ընդգրկված են 130 տեսակ։ նրանցից նի քանիսը ներկայացվում են[1]։՝

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png