Հիրիկ նրբագեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրիկ նրբագեղ
Հիրիկ նրբագեղ
Հիրիկ նրբագեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ենթաընտանիք Iridoideae
Տրիբա Irideae
Ցեղ Հիրիկ (Iris)
Տեսակ Հիրիկ վրացական (I. iberica)
Ենթատեսակ Հիրիկ նրբագեղ (I. i. elegantissima)
Միջազգային անվանում
Iris iberica elegantissima

Հիրիկ նրբագեղ (լատին․՝ Iris elegantissima), հիրիկազգիների ընտանիքին պատկանող բույս, որը հայտնի է որպես արժեքավոր դեղաբույս և ներկատու բույս։ Հայաստանի Հանրապետության էնդեմիկ տեսակներից է և Հայաստանից դուրս ուրիշ ոչ մի երկրում չի հանդիպում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն ունի նեղ, մանգաղանման տերևներ՝ առանց տերևակիր ցողունի։ Ծաղիկները խոշոր են, արտակարգ գեղեցիկ, կազմված 6 պսակաթերթիկներից, որոնցից արտաքին շրջանի երեքը շագանագագույն են, դեղնավուն բծերով, փոքր–ինչ հորիզոնական դիրքով։ Ներսի օղակի երեք պսակաթերթիկները սպիտակ են՝ մուգ գույնի ջղերով, ուղղված դեպի վեր։ Պսակաթերթիկները խոշոր են, կազմությամբ և գունային համադրությամբ նուրբ ու արտակարգ գեղեցիկ։ Ինչի պատճառով էլ բույսը ստացել է իր «Նրբագեղ» անվանումը։ Արարատյան դաշտում ծաղկում է ապրիլի վերջին, իսկ նախալեռնային գոտում` մայիսի սկզբերին։ Որպես հիանալի սելեկցիոն ելանյութ՝ հիրիկ նրբագեղը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ծաղկաբուծության համար։ Որպես տիպիկ հայկական տեսակ՝ հիրիկ նրբագեղը պահպանության և հետագա տարածման խիստ կարիք է զգում։ Պահպանության հուսալի միջոցներից մեկն էլ մշակության մեջ այս արժեքավոր տեսակի լայն ներդրումն է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արարատյան դաշտի չոր նախալեռնային գոտում՝ Ջրվեժում, Արագածի հարավարևմտյան միկրոլանջում՝ Լեռնարոտի, Ավանի, նախկին Սասունիկի շրջակայքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ նրբագեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ նրբագեղ» հոդվածին։