Տափոլոռ անտառային
| Տափոլոռ անտառային | |
Տափոլոռ անտառային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
| Տրիբա | Fabeae |
| Ցեղ | Տափոլոռ (Lathyrus) |
| Տեսակ | Տափոլոռ անտառային (L. sylvestris) |
| Միջազգային անվանում | |
| Lathyrus sylvestris | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Տափոլոռ անտառային (լատիներեն՝ Lathyrus sylvestris), լոբազգիների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]50-200 սմ երկարությամբ, թույլ, լայն-թևավոր ցողուններով, բազմամյա խոտաբույս է։ Տերևիկները 1 զույգ են, ռոմբաձև-էլիպսաձև կամ լայն-նշտարաձև, 6-14 սմ երկարությամբ, 1-4,5 սմ լայնությամբ։ Ծաղկակիրներն ունեն 3-10 տերևներից երկար ծաղիկներ։ Պսակը բազմերանգ է, դրոշի երկարությունը՝ 13-17 մմ։ 5-8 սմ երկարությամբ ունդերը գծային են։ Սերմերը ցանցաթմբիկավոր են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, «Շիկահող» պետական արգելոցում։ Աճում է նաև Կովկասի այլ շրջաններում, Եվրոպայում, Հյուսիսային Անատոլիայում, Հյուսիսարևմտյան Աֆրիկայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա, անտառում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ անտառային» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ անտառային» հոդվածին։ |
| ||||||
|