Խոզանափուշ բարալիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոզանափուշ բարալիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Carduinae
Ցեղ Խոզանափուշ (Cousinia)
Տեսակ Խոզանափուշ բարալիկ (C. tenella)
Միջազգային անվանում
Cousinia tenella

Խոզանափուշ բարալիկ (լատին․՝ Cousinia tenella), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարակ գետնատարած ճյուղերով, մինչև 30-40 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Տերևները երկարավուն են, ամբողջաեզր, թեթևակի ոստայնանման թավոտությամբ։ Զամբյուղները մանր ու գնդաձև են, 0,5-1 սմ տրամագծով։ Ծածկոցի թերթերը նեղ-նշտարաձև-բզաձև են, բարակ, վերևում թեթևակի հետ թեքված։ Ծաղիկները դժգույն-ծիրանագույն են։ Սերմնիկները մանր են, սեպաձև ու հարթ։ Պապուսը թափվող է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, (Իլան-դաղ, Դվին, Խոր Վիրապ)։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Իրանում և Աֆղանստանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, կիսաանապատում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է Արարատյան գոգավորության երեք լոկալիտետներից, որոնք գտնվում են ինտենսիվ տնտեսական գործունեության տարածքներում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.