Խոզանափուշ
Արտաքին տեսք
| Խոզանափուշ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
| Տրիբա | Cynareae |
| Ենթատրիբա | Carduinae |
| Ցեղ | Խոզանափուշ (Cousinia) Cass., 1827 |

Խոզանափուշ (լատիներեն՝ Cousinia), կուզենիա, աստղածաղկագգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կոշտ է և չոր, ճյուղերը՝ փշակալած, բարձրությունը՝ 40-50 սմ տերևներն ամբողջականից փետրաբաժան են, բլթակավոր։ Ծաղկաբույլը գնդաձև զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, խողովակաձև, դեղին, սպիտակադեղին, ծիրանագույն, սպիտակ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը հակադիր ձվաձև կամ հակադիր բրգաձև, շուտ թափվող մազիկներով սերմիկ է։ Խոզանափուշ բարալիկ (C. tenella) հազվագյուտ տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 500, Հայաստանում՝ 27 տեսակ՝
- խոզանափուշ Մեղրու (C. megrica),
- խոզանափուշ երևանյան (C. erivanensis),
- խոզանափուշ Գաբրիելյանի (C. gabrieljanae),
- խոզանափուշ Թախտաջյանի (C. takhtajanii),
- խոզանափուշ արքայական (C. araxena) և այլ բնաշխարհիկ տեսակներ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հայաստանի բոլոր ցածրադիր և միջին լեռն, գոտիներում (անապատներ, կիսաանապատներ, տափաստաններ, նոսրանտառներ)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզանափուշ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզանափուշ» հոդվածին։ |
|
|