Խոզանափուշ երևանյան
Խոզանափուշ երևանյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ենթատրիբա | Carduinae |
Ցեղ | Խոզանափուշ (Cousinia) |
Տեսակ | Խոզանափուշ երևանյան (C. erivanensis) |
Միջազգային անվանում | |
Cousinia erivanensis |
Խոզանափուշ երևանյան (լատին․՝ Cousinia erivanensis), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]40-50 սմ բարձրությամբ կիսաթփիկ բույս է։ Տերևները հերթադիր են, փետրաձև հատված, կոշտ, խիտ ոստայնանման թավոտությամբ։ Ջղերի ծայրերին կան սուր, կոշտ փշեր։ Ճյուղերի ծայրերին գտնվող զամբյուղները գնդաձև են։ Ծածկոցի թերթերն ունեն խիտ ոստայնանման թավոտություն և նեղ ուղիղ փշանման հավելուկներ։ Ծաղիկները դեղնավուն են՝ դուրս ցցված վարդագույն վերնակապով։ Պտուղը սեպաձև է և հարթ, պապուսը՝ թափվող[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Գուդեմնիս, Ագարակ, Լեհվազ, Վահրավար, Մեղրի, Կարչևան, Կուրիս)։ Աճում է նաև Նախիջևանում (Օրդուբադ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800–1400 մ բարձրությունների վրա, ժայռոտ և քարքարոտ լանջերին, թփուտներում, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ բույսերից է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակավանի շրջակայքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզանափուշ երևանյան» հոդվածին։ |
|
|