Կղմուխ անցողուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կղմուխ անցողուն
Կղմուխ անցողուն
Կղմուխ անցողուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Inuleae
Ցեղ Կղմուխ (Inula)
Տեսակ Կղմուխ անցողուն (I. acaulis)
Միջազգային անվանում
Inula acaulis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կղմուխ անցողուն (լատին․՝ Inula acaulis Schott), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա կոճղարմատավոր, համարյա մերկ, հազվադեպ՝ ցողուններով բույս է, որն ունի 5-15 սմ բարձրություն։ Տերևները մեծ մասամբ արմատամերձ վարդակում են։ Զամբյուղը միայնակ է և ունի 3,5-4 սմ տրամագիծ։ Սերմնիկները թավոտ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Սևանի (Արեգունու ափ, Լճաշեն գյուղի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում և Անատոլիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակերևույթից 2300-2800 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, ժայռի միջև, խոնավ վայրերում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր, ընդգրկված չէ նաև GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլացիայի մի մասը պահպանվում «Սևան» ազգային պարկի պահպանման գոտում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղմուխ անցողուն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղմուխ անցողուն» հոդվածին։