Տերեփուկ հայաստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերեփուկ հայաստանյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Տերեփուկ հայաստանյան
Լատիներեն անվանում
Rhaponticoides hajastana


Տերեփուկ հայաստանյան (լատին․՝ Rhaponticoides hajastana), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ կանգնաց ցողուններով բազմամյա խոտաբույս է։ Զամբյուղներն ունեն 25-32 մմ երկարություն, 20-40 մմ լայնություն, լայն ձվաձև են և խոշոր։ Ծածկոցի թերթերը լայն թաղանթային հավելուկով են, 2-4 մմ երկարությամբ։ Եզրային ծաղիկները դեղին են, ունեն 46–50 մմ երկարություն։ Սերմնիկները երկարավուն սպիտակավուն կամ գորշավուն–մոխրագույն են և ունեն 9-11 սմ երկարություն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Շիրակի ֆլորիստիկական շրջանում (Ջաջուռ, Անի, Բագրավան, Սարակապ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1400-2000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, տափաստանում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²–ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերեփուկ հայաստանյան» հոդվածին։