Մարգացնցնուղ կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգացնցնուղ կովկասյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հովանոցավորներ
Տեսակ Մարգացնցնուղ կովկասյան
Լատիներեն անվանում
Peucedanum caucasicum


Մարգացնցնուղ կովկասյան (լատին․՝ Peucedanum caucasicum) հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է 40–120 սմ–ի։ Արմատավզիկը փաթաթված է մահացած տերևների մազոտ մնացորդներով։ Հովանոցներն ունեն 6–10 ճառագայթներ։ Ծածկոցը բացակայում է։ Պսակաթերթը կանաչավուն–դեղին են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է Իջևանի (Գանձաքար, Ախթալա, Սևանի լեռնանցք) և Զանգեզուրի (Շուռնուխ գյուղի շրջակայք, լեռնագագաթ Խուստուփ) ֆլորիստակական շրջաններում։ Աճում է նաև Նախակովկասում, Արևմտյան և Հարավային Անդրկովկասում, Թալիշում, Անատոլիայում, Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիական[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000–1800 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, թփուտներում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվազյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիջանի» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.