Հիրիկ Գրոսհեյմի
Հիրիկ Գրոսհեյմի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Iris grossheimii
|
Հիրիկ Գրոսհեյմի (լատին․՝ Iris grossheimii), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոճղարմատավոր բույս է։ Տերևները նեղ մանգաղաձև են և հաճախ խիստ ոլորված։ Ծաղկապատի արտաքին մասերի ետծալն ունի 4-5 սմ երկարություն և 1,5-2 սմ լայնություն, գագաթում կլորավուն է, հաստ, ծիրանագույն ջղերով և կլորավուն սև պուտով։ 4-5 (6) սմ երկարությամբ և 2-3 սմ լայնությամբ ծաղկապատը դարչնագույն ծիրանագույն է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաներ)։ Աճում է նաև Նախիջևանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1200-2400 մ բարձրությունների վրա, ինչպես նաև տափաստաններում, գիհու և կաղնու նոսրանտառներում, մարգագետիներում և չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ տեսակներից է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ Գրոսհեյմի» հոդվածին։ |
|
|