Սրոհունդ հայկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրոհունդ հայկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Սրոհունդազգիներ (Hypericaceae)
Տրիբա Hypericeae
Ցեղ Սրոհունդ (Hypericum)
Տեսակ Սրոհունդ հայկական (H. armenum)
Միջազգային անվանում
Hypericum armenum

Սրոհունդ հայկական (լատին․՝ Hypericum armenum), սրոհունդազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, 7-10, երբեմն՝ 15 սմ բարձրությամբ ցածրահասակ բույս է։ Տերևները ձվաձև-էլիպսաձև են, ամբողջաեզր, ցողունի վրա հակադիր դասավորված։ Ծաղկաբույլը համարյա նստադիր եզրային ճյուղերով է։ 5 բաժակաթերթերը հիմքում միաձուլված են, եզրերից միաշարք, խիտ դասավորված գեղձերով։ Պսակաթերթերը դեղին են, եզրերից սև գույնի միաշարք գեղձերով։ Բազմաթիվ մանր սերմերով պտուղը ձվաձև տուփիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Իջևանի (Իջևանի լեռնաշղթա Հովք գյուղի մոտ) և Զանգեզուրի (Գեղի գետի հովիտ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է նաև Թուրքիայի հյուսիսարևելյան մասը[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2000-2200 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում և ժայռաճեղքերում։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անորոշ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.