Հովանոցասունկ աղջկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովանոցասունկ աղջկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Agaricaceae
Տեսակ Հովանոցասունկ աղջկական
Լատիներեն անվանում
Macrolepiota puellaris


Հովանոցասունկ աղջկական (լատին․՝ Macrolepiota puellaris), Agaricaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտելի պտղամարմնով և բողկի հոտով հումուսային սապրոտրոֆ է, որի 4-10 սմ տրամագծով սպիտակ գլխարկը մեջտեղում ավելի մուգ է գունավորված, սկզբում ձվաձև է, իսկ հասունանալուց հետո հովանոցանման, վերին մասը ծածկված է եռանկյունաձև սպիտակ թեփուկներով։ Գլխարկի եզրերը ծոպավոր են։ Սպիտակ և ազատ թիթեղները խիտ են դասավորված։ Կտրվածքի դեպքում ոտիկի հիմքում կարմրող պտղամիսը սպիտակ է։ Սկզբում կեղտոտ սպիտակ, հետո շագանակագույն, 5–10 x 0,5–1 սմ ոտիկը հիմքում պալարաձև հաստացած է մինչև 1-2 սմ, կաթնագույն, լայն, շարժուն, նուրբ օղակով, ոտիկը և գլխարկը չորացնելուց հետո գորշագույն են։ Սպորափոշին սպիտակավուն է, սպորները՝ անգույն, էլիպսաձև, հարթ և ծլման ծակոտիներով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հարավային Կովկասը (Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տարածք և Լոռու ֆլորիստիկական շրջանում՝ Ստեփանավանի շրջակայք[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է հազվադեպ, երբեմն՝ խմբերով, հողի վրա, լայնատերև անտառներում, 1100-1800 մ բարձրություններում, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի համապատասխան էկոհմակարգերի կազմում։ Հնարավոր է սնկի միցելիալ կուլտուրայի ստացումը և արհեստական աճեցումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.