Ճիպոտանման, բազմիցս ճյուղավորված, նոսր տերևակալած ցողուններով բազմամյա բույս է։ Տերևները 1-2 փետրաձև բաժանվաժ են և ունեն գծային-նշտարաձև սեգմենտներ։ Զամբյուղները երկարավուն-ձվաձև են։ Ծածկոցի թերթերը՝ սպիտաավուն կամ դարչնագույն։ Ծաղիկները սպիտակ կամ վարդագույն են։ Սերմնիկներ ունեն 2 մմ երկարություն։ Պատուսի երկարությունն հասնում է 1-1,55 մմ-ի[1]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 400-1000 մ բարձրությունների վրա՝ չոր քարքարոտ լանջերին, չոր հուներում, գետերի ափերի ավազանների վրա, կաղնու և գիհու նոսր անտառներում, ֆրոգանոիդներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Այն համարվում է Հայաստանիէնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր, ընդգրկված չէ նաև GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։