Գեղմնախոտ ռավենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղմնածաղիկ
Գեղմնածաղիկ
Գեղմնածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Կորեկայիններ (Panicoideae)
Տրիբա Andropogoneae
Ենթատրիբա Saccharinae
Ցեղ Գեղմնածաղիկ (Saccharum)
Տեսակ Գեղմնածաղիկ (S. ravennae)
Միջազգային անվանում
Saccharum ravennae

Գեղմնախոտ ռավենյան (լատին․՝ Erianthus ravennae), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզոր ճմով, մեծ բազմամյա խոտաբույս է։ 2,5-3 մ բարձրությամբ ցողունները ուղիղ կանգնած են։ 140 սմ երկարությամբ տերևաթիթեղները նեղ են։ 20-70 սմ երկարությամբ, 6-10 սմ լայնությամբ մեծ, խիտ ծաղկաբույլը հուրան է։ Ջղերի երկարությամբ և վերին մասում հասկիկային թփերը ծիրանագույն են։ Ստորին ծաղկային թեփերը թաղանթային են, սուր, քիստով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու (Արաքս գետի հովիտ) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Նախակովկասում, Անդրկովկասում, Հարավային Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևմտյան, Կենտրոնական և Միջին Ասիայում, Հյուսիսային Հնդկաստանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 400-800 մ բարձրությունների վրա, գետերի ավազոտ ափերի երկարությամբ։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակ բանավանի (Մեղրու շրջան) շրջակայքում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղմնախոտ ռավենյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղմնախոտ ռավենյան» հոդվածին։