Գեղմնածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեղմնածաղիկ
Saccharum officinarum, Mozambique.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Կորեկայիններ (Panicoideae)
Տրիբա Andropogoneae
Ցեղ Գեղմնածաղիկ (Saccharum)

Գեղմնածաղիկ (լատ.՝ Erianthus), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 45 (այլ տվյալներով՝ 25), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ գեղմնածաղիկ ռավենյան (լատ.՝ Erianthus ravennae)։ Հանդիպում է միայն Սյունիքի մարզում՝ Արաքս գետի ափերին, առաջացնում է խոշոր, կոշտ ու ամուր ճիմ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ցողունն ամուր է, մերկ, բարձրությունը՝ 100-250 սմ ծաղկաբույլը խիստ ճյուղավորվող, նշտարաձև, գորշաթավ հուրան է։ Հասկիկները պատված են երկար մազիկներով։ Հասկաթեփուկները կարմրավուն են։ Ծաղկում է օգոստոսի վերջերից մինչև հոկտեմբեր։ Պտուղը հատիկ է։ Ցողուններից ու տերևներից հյուսում են զամբյուղներ, խսիր և այլն։ Արտակարգ գեղեցիկ բույս է, օգտագործվում է ձմեռային ծաղկեփնջեր պատրաստելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png