Վարդատերեփուկ Իլյինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդատերեփուկ Իլյինի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Սոխազգիներ
Տեսակ Վարդատերեփուկ Իլյինի
Լատիներեն անվանում
Amberboa iljiniana Grossh


Վարդատերեփուկ Իլյինի (լատին․՝ Amberboa iljiniana Grossh), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա, ոչ բարձր, երեմն անցողուն բույս է, որի բարձրությունը հասնում է 2-15 սմ-ի։ Զամբյուղը միայնակ է՝ նստած արմատամերձ վարդակի կենտրոնում։ Ծաղկաբույլերը 4-20 են՝ դասավորված եզրային վեր բարձրացող ճյուղավորված ցողունների գագաթներին։ Եզրերի ձագարաձև ծաղիկները վարդագույն են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է Երևանի (Վեդի, Դաշտաքար, Երասխ) և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Հյուսիսարևմտյան Իրանում և Թուրքմենիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1000 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է։ Բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITIES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության համար գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.