Եղեսպակ կիսաթփային
| Եղեսպակ կիսաթփային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
| Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
| Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
| Տրիբա | Mentheae |
| Ցեղ | Եղեսպակ (Salvia) |
| Տեսակ | Եղեսպակ կիսաթփային (S. suffruticosa) |
| Միջազգային անվանում | |
| Salvia suffruticosa | |
Եղեսպակ կիսաթփային (լատին․՝ Salvia suffruticosa), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]50 սմ բարձրությամբ, հիմքի մոտ ճյուղավորված և փայտացած ցողունով եթերայուղատու կիսաթուփ է։ Եթերայուղն ունի մշկընկույզի հոտն հիշեցնող բուրմունք։ Տերևները փետրաձև են։ Ծաղկաբույլը պարզ է, կազմաված է իրարից հեռացած 4-8 և օղակաձև դասավորված 6-10 ծաղիկներից։ Ծաղիկները երկշուրթ են, վերինները սաղավարտաձև, իսկ ստորինները եռաբլթակ շուրթերով։ Բաժակը կանաչավուն է և ունի ձուլված խողովակ, իսկ վերևում՝ եզրերից կարճ, հաստ, բաց գույնի (երբեմն դեղնավուն) գեղձեր, որոնք պատված են ատամիկներով։ 15-18 մմ երկարությամբ պսակը դեղնավուն է։ Պտուղը կազմված է չորս մասերից՝ էրեմներից[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Գեղադիր, Գառնի, Հացավան, Երանոսի լեռնաշղթա)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսը աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1700 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստանների չոր քարքարոտ, խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեսպակ կիսաթփային» հոդվածին։ |
|
|