Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը բոլոր խոլորձազգիների նման գեղազարդային բարձրարժեք հատկանիշների համար, ենթարկվում է չվերահսկվող հավաքի։ Տեսակին նաև ճանապարհաշինության պատճառով սպառնում է աճելավայրերի խախտում։ Իջևանի, Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում հայտնի են 10 պոպուլյացիաներ։ Հիմնական արեալը շատ մեծ է, որի պատճառով սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված է նաև CITES-ի հավելվածում։ Բեռնի կոնվենցիայի հավելվածում բացակայում է[1]։