Ականթ դիոսկորեանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականթ դիոսկորեանման
Ականթ դիոսկորեանման
Ականթ դիոսկորեանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ականթազգիներ (Acanthaceae)
Ցեղ Ականթ (Acanthus)
Տեսակ Ականթ դիոսկորեանման (A. dioscoridis)
Միջազգային անվանում
Acanthus dioscoridis

Ականթ դիոսկորեանման (լատին․՝  Acanthus dioscoridis L.), ականթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա գեղազարդային խոտաբույս է, որն ունի ուղիղ կանգնած 30-40 սմ բարձրությամբ ցողուն։ Տերևները ամբողջական են։ Պսակը՝ միաշուրթ, ծիրանի–վարդագույն։ Ծաղկաբույլը՝ խիտ, երկարավուն։ Ծաղկակիցները՝ փշոտ–ատամնավոր են, հաճախ՝ մանուշակագույն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Գեղամի ֆլորիստիկական շրջանում, Հատիս լեռնագագաթի ստորոտում։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Արևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1600–1700 մ բարձրությունների վրա, քարքարոտ աճելավայրերում, դաշտերի եզրերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոս ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ ոչ մեծ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²–ից էլ փոքր է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականթ դիոսկորեանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականթ դիոսկորեանման» հոդվածին։