Jump to content

Ականթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականթ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ականթազգիներ (Acanthaceae)
Ցեղ Ականթ (Acanthus)
L., 1753

Արևունակ, արջամագիլ (լատին․՝ Acanthus, հին հունարեն՝ [ἄκανθος] error: {{lang}}: text has italic markup (help)), ականթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Տեսակները բազմամյա խոտաբույսեր են, երբեմն՝ թփեր։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները մեծ մասամբ կտրտված են փետրաձև, կազմում են վարդակ։ Ծաղկաբույլը հասկ է, ծաղիկները՝ սպիտակ կամ կապ տավուն։ Հայտնի է մոտ 40 տեսակ։

Աճում են հատկապես Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի տաք գոտիներում։

A. mollis, A. spinosus, A. syriacus տեսակների տերևի ձևն օգտագործվել է կորնթական օրդերի խոյակների, հելլենիստական և Վերածննդի շրջաններում՝ ծոփորների, քիվերի, ճակտոնների զարդաքանդակներում, Հայաստանում՝ Գառնիի հեթանոսական տաճարի ծոփորի վրա, քրիստոնեության վաղ շրջանի տաճարների առանձին խոյակների զարդաքանդակներում և այլն։ Հայկական ճարտարապետության մեջ ականթը կոչվում է նաև արջամագիլ։

Ըստ The Plant List կայքի տվյալների դասը ընդգրկում է 29[1] տեսակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Acanthus: информация на сайте The Plant List

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «ականթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 221
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականթ» հոդվածին։