Սոխ ակակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոխ ակակա
Սոխ ակակա
Սոխ ակակա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Սոխայիններ (Allioideae)
Տրիբա Allieae
Ցեղ Սոխ (Allium)
Տեսակ Սոխ ակակա (A. akaka)
Միջազգային անվանում
Allium akaka

Սոխ ակակա (լատին․՝ Allium akaka), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկավոր դեկորատիվ բույս է, որն ունի 6-12 սմ բարձրություն։ Ծաղկաբույլը կիսագնդաձև բազմածաղիկ է։ Ծաղկապատը աստղաձև կամ ձագարաձև զանգականման է։ Տերևները երկարավուն-էլիպսաձև են, վերևում՝ կտրուկ նեղացող կարճ վեղարաձև ծայրով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստական շրջանում և Ագարակի շրջակայքում։ Հայաստանից բացի հանդիպում է նաև Նախիջևանում, Թալիշում, Արևելյան Անատոլիայում և Հյուսիսարևմտյան և Հյուսիսային Իրանում[1]։

Բնության մեջ բույսի զբաղեցրած արեալը ընդգրկում է Անդրկովկասը, Իրաքի հյուսիսային շրջանները և Թուրքիայի արևելյան շրջանները[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-900 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճելավայրերի կորստի հետ կապված տեսակին սպառնում է անհետացման վտանգ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
  2. По данным сайта GRIN (см. карточку растения).