Կռոն փետրավոր
Կռոն փետրավոր | |
Կռոն փետրավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Crossosomatales |
Ընտանիք | Ողկուզազգիներ (Staphyleaceae) |
Ցեղ | Ողկուզենի (Staphylea) |
Տեսակ | Կռոն փետրավոր (S. pinnata) |
Միջազգային անվանում | |
Staphylea pinnata | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Կռոն փետրավոր, ջոնջոլ (լատին․՝ Staphylea pinnata), կռոնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2-6 մ բարձրությամբ, եղանաձև դեղնագորշավուն ճյուղերով, կանաչ միամյա ընձյուղներով թուփ կամ փոքր ծառ է։ 5-7 լայն նշտարաձև կամ էլիպսաձև, մերկ, ատամնաեզր, վերևից մուգ կանաչ, ներքևի կողմից՝ բաց գույնի տերևիկներից կազմված տերևները երկարակոթ են, կենտ փետրաձև։ բարդ ողկույզով ծաղկաբույլը երկար է, կախված։ Ծաղիկները սպիտակ են։ Գագաթներով հանդիպող փեղկերով պտուղը փքված տուփիկ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևան, Բարեկամավան, Սևքար, Բագրատաշեն, Շամշադին)։ Հանդիպում է նաև Նախակովկասում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանում, Բալկանյան թերակղզում և Փոքր Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 600-950 մ բարձրությունների վրա, հիմնականում բոխու անտառներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Քանի որ հիմնական արեալը հանրապետության սահմաններից դուրս է, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռոն փետրավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռոն փետրավոր» հոդվածին։ |
|
|