Ողկուզենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողկուզենի
Staphylea trifolia a1.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Ողկուզազգիներ
Ցեղ Ողկուզենի
Լատիներեն անվանում
Staphylea L.
Տեսակներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ողկուզենի, (լատ.՝ Staphylea), ջոնջոլենի, կռոնի, ողկուզազգիների ընտանիքի ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 20 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Staphylea pinnata

Ցողունի բարձրությունը 5-6 (երբեմն՝ մինչև 10) մ է։ Տերևները բարդ կենտ-փետրաձև են, երկարավուն-ձվաձև։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ սպիտակ-վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը բշտաևման (փքված), կանաչադեղնավուն, 2-3-բնանի տուփիկ է։ Սերմերը ամուր են, մոխրագույն կամ դեղնագորշավուն, փայլուն, կլորավուն-ձվաձև։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • ողկուզենի փետրատերև (լատ.՝ Տtaphylea pinnata

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Լոռու և Տավուշի մարզերում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, ճարպեր, ասկորբինաթթու։ Տնտեսության մեջ օգտագործվում են ծաղկաբույլերը (ջոնջոլի թթու) և սերմերը (ստանում են յուղ)։ Մեղրատու է և գեղազարդիչ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  2 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի)   e1  
         
  Կարգ Crossosomatales     դաս Ողկուզենի     f1
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր     Ընտանիք Ողկուզազգիներ     e2    
             
  ծաղկավոր բույսերի 44 կարգ (համաձայնAPG II Համակարգի)   2 դաս   f2
     

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասի ներսում առանձնացնում են 10-11 տեսակ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png