Կտավախոտ Մեղրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կտավախոտ Մեղրու
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խլածաղկազգիներ
Տեսակ Կտավախոտ Մեղրու
Լատիներեն անվանում
Linaria megrica



Կտավախոտ Մեղրու (լատ.՝ Linaria megrica), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա խոտաբույս է, որն ունի 15-35 սմ բարձրություն: Միջին մասում խիտ տերևակալած ցողունները բազմաթիվ են, չճուղավորված: Հերթադիր տերևները նշտարաձև են և գծային: Ծաղկաբույլը խիտ չճյուղավորված ողկույզով է: Պսակը դեղին է, սևավուն ջղերով[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է Մեղրու (Տաշտուն, Լիճք, Կալեր գյուղերի շրջակայք) և Զանգեզուրի (Լեռնագագաթը Կապուտջուղ) ֆլորիստիկական շրջաններում: Աճում է նաև Նախիջևանում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1900-2700 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, ժայռերի միջև, տրագականտային համակեցություններում, գիհու նոսրանտառում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է Մեղրու լեռնաշղթայից և Զանգեզուրի լեռնաշղթայի սահմանակից հատվածից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6