Խլածաղիկ ցողունագիրկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խլածաղիկ ցողունագիրկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խլածաղիկ (Scrophularia)
Տեսակ Խլածաղիկ ցողունագիրկ (S. amplexicaulis)
Միջազգային անվանում
Scrophularia amplexicaulis

Խլածաղիկ ցողունագիրկ (լատ.՝ Scrophularia amplexicaulis), խլածաղկազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բույս է, որն ունի 12-50 սմ բարձրություն և ծածկված է խիտ գեղձային մազիկներով: Ցողունագիրկ տերևները երկարավուն սրտաձև-ձվաձև են, վերևում՝ սրացած, սրատամ եզրերով: Սակավածաղիկ ծաղկաբույլը կարճ է, հասկանման: 7-9 մմ երկարությամբ պսակը կանաչավուն է[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի (լեռնագագաթներ՝ Կապուտջուղ և Խուստուփ) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Նախիջևանում, Թալիշում, Հարավարևելյան Անատոլիայում և Իրանում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2200-3200 մ բարձրությունների վրա, ժայռերի ճեղքերին, մարգագետիններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6